Կալանավորն հեռախոսը պահել էր ձայնարկիչի մեջ, wi-fi սարքը՝ հեռուստացույցի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

/

Մայիսի 22-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, խուզարկության արդյունքում խցի հեռուստացույցի միջից հայտնաբերել և առգրավել են շարժական 1 wi-fi սարք՝ իր բաժանորդային քարտով և լիցքավորիչով, իսկ ձայնարկիչի բարձրախոսի միջից՝ 1 բջջային հեռախոս։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: