Հասմիկ Ս.-ն Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններից կատարել է գողություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

օդ

Մայիսի 22-ին ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ 1957 թ. ծնված Հասմիկ Ս.-ն Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջաններից կատարել է գողություններ:

Ոստիկանությունից հայտնում են, որ բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 20.00-ին Հասմիկ Ս.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն, որ ապրիլ ամսից մինչեւ մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում Դավիթաշեն թաղամասում գործող սուպերմարկետում, օգտվելով հաճախորդների անուշադրությունից, գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար:

Ձեռնարկվում են միջոցառումներ Հասմիկ Ս.-ի գործողություններից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: