ՀՀԿ-ն ԳՄ նիստում քննարկել է երկրում տեղի ունեցող գործընթացները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

.

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը: Այս մասին հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից:

Նիստին անդրադարձ է կատարվել երկրի ներքաղաքական վերջին զարգացումներին: Գործադիր մարմինը վերահաստատել է մայիսի 19-ին տրված գաղաքական և իրավական գանահատականները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատարանները շրջափակելու հակասահմանադրական կոչի հետ կապված:

Կուսակցությունը շեշտում է, որ երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացները, այդ թվում՝ դատական համակարգի հնարավոր բարեփոխումները, պետք է իրականացվեն բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների շրջանակներում և հավատարիմ մնալով երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին:

Այս կապակցությամբ «Հանրապետականը» արժևորում է Հայաստանի մի շարք կուսակցությունների, հասարական կազմակերպությունների ու գործիչների և միջազգային կազմակերպությունների համապատասխան արձագանքների առնչությամբ:

 Կուսակցությունը վճռական է Հայաստանում ժողովրդավարությանն ու սահմանադրականությանը սպառնացող զարգացումների վերաբերյալ շարունակել քաղաքական պայքարը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, միաժամանակ օգտվելով իրեն հասանելի բոլոր միջազգային հարթակներից և հնարավորություններից:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կուսակցական կառույցների աշխատանքներին, կուսակցության արդիականացման ծրագրի ընթացքին, քաղաքական դպրոցի գործունեությանը, միջազգային համագործակցության գալիք ծրագրերին: