Արարատում քառասունքի արարողությունն ավարտվել է ծեծկռտուք-դանակահարությամբ. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

.

Մայիսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն հիվանդանոց է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը, նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են էին. «Աղմուկ- աղաղակ լսեցինք, մեկել տեսանք, որ մի քանի հոգի իրար հետ վիճաբանում են: 3 հոգու տարան հիվանդանոց, որոնցից երկուսը ծեծված էին, մեկն էլ նստատեղի հատվածում դանակի մի քանի հարված էր ստացել…»:

Քաղաքացիներն ասում էին. «Վիրավորներից երկուսը հարազատ եղբայրներ են և Մարմարաշենում մասնակցելիս են եղել իրենց հոր քառասունքին: էնտեղ ինչ-ինչ հարցեր են քննարկել, ու էստեղ վիճաբանությունը շարունակվել է»:

 Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 2 դանակ, որոնցից մեկի բռնակը կոտրված է, և վրան կան արնանման հետքեր և դարն ապրած ВАЗ 2106 մակնիշի 35 RV 836 համարանիշի ավտոմեքենա, որի դռների վրա և ավտոմեքենայի ներսում կան արնանման հետքեր: Այս պահին տեղում աշխատում են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագիտական խմբի ծառայողները: 06-ից մի քանի մետր այն կողմ հայտնաբերվել է Opel մակնիշի 34 MF 224 համարանիշի ավտոմեքենա, սակայն նշված Opel-ը կապ չունի վիճաբանության հետ:

Վարորդը կարմիր լուսացույցի տակ կանգնած է եղել, երբ 06-ը բախվել է օպելին: Վթարված Opel-ի փաստով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: