Տիգրան Ավինյանը ԳԶՄՀ տարածաշրջանային տնօրենի հետ խոսել է հիմնադրամի ֆինանսավորման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 23, 24News

.

Մայիսի 23-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ /IFAD) Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի երկրների տարածաշրջանային տնօրեն Խալիդա Բուզարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել հիմնադրամի հետ ձևավորված համագործակցությունը՝ ուղղված Հայաստանում գյուղական տարածքների զարգացմանը: Տիգրան Ավինյանը հույս է հայտնել, որ ԳԶՄՀ-ի կողմից հետագայում ևս կիրականացվեն նոր ծրագրեր՝ ընդգծելով, որ կառավարությունը պատրաստակամ է ցուցաբերելու համակողմանի աջակցություն հիմնադրամի գործունեությանը:

Իր հերթին Խալիդա Բուզարը նշել է, որ Հայաստանը դիտվում է որպես նորարակական նախաձեռնությունների երկիր, որտեղ ԳԶՄՀ-ի կողմից իրականացվող ծրագրերի արդյունքները օրինակ են ծառայում այլ երկրների համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԳԶՄՀ-ի ֆինանսավորմամբ առկա ծրագրերի ընթացքին և դրանց հետագա իրագործմանը: Քննարկվել են պետական կառավարման ոլորտի բարեփոխումների համատեքստում ԳԶՄՀ-ի հետ հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում գյուղատնտեսական զարգացման նախաձեռնությունների համակարգման արդյունավետության բարձրացման շուրջ: Երկուստեք կարևորվել է համատեղ ջանքերով անհրաժեշտ մեխանիզմների ստեղծումը, որոնք թույլ կտան ապահովել Հայաստանի գյուղական տարածքների զարգացման ծրագրերի իրականացման շարունակականությունը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս