Մշակույթի փոխնախարարի համար քննարկվում է Նարինե Թուխիկյանի թեկնածությունը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

քաղաքական

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակույթի փոխնախարարի պաշտոնի համար քննարկվում է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարինե Թուխիկյանի թեկնածությունը: Մշակույթի ոլորտում պետք է լինի 2 փոխնախարար։

Պատգամավորը մեր տեղեկությունը չհերքեց․ «Թեթև քննարկում է եղել, բայց պատասխան և վերջնական որոշում դեռ չկա ո՛չ իմ կողմից, ո՛չ կառավարության»: Բայց գործադիր տեղափոխվելուց առաջ Ն․ Թուխիկյանը «որոշ հարցեր» պետք է ճշտի, որից էլ կախված, կորոշի՝ տեղափոխվե՞լ, թե՞ ոչ․ «Աշխատանքի հետ կապված հարցեր են, անշուշտ»։

Մտածում եք, որ գործադիրում աշխատանքն ավելի՞ ծանրաբեռնված է։ «Ոչ։ Իհարկե, ավելի ծանր է, ավելի քիչ է վարձատրվում, հարցը դա չէ, այլ աշխատանքի, լիազորությունների մասին է, ես երբեք ծանրությունից չեմ վախեցել»։

Իսկ գուցե պետք է ճշտեք՝ լինելու եք «տեղապահ» փոխնախարա՞ր, թե՞ ոլորտի քաղաքականություն մշակող։ «Ես կպատասխանեմ այսպես, որ եթե իմ պատկերացումները և կառավարության կամ նախարարի պատկերացումները նույն ուղղության են, մեր տեսլականը մեծ հաշվով նույնն է, այդ դեպքում չի բացառվում։ Այդ հարցերը դեռ բաց են, դրա համար եմ ասում, որ վերջնական չէ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: