«Արսենալի» երկրպագուները ՈՒԵՖԱ-ից պահանջում են խաղը Բաքվից տեղափոխել Լոնդոն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 24, 24News

Արսենալ Մխիթարյան

«Արսենալի» երկրպագուները խնդրագիր են կազմել  ընդդեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում անցկացնելու ՈւԵՖԱ-ի որոշման:

Մրցաշարի եզրափակչում «Արսենալը» հանդիպելու է անգլիական ևս մեկ ակումբի՝  «Չելսիի» հետ: Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության պատճառով «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ժամանելու Բաքու:

«Ի լրում աննախադեպ խնդիրների, որոնք «Արսենալի» և «Չելսիի» երկրպագուներից շատերին թույլ չեն  տալիս  ներկա գտնվել ԵԼ եզրափակչին, որը ՈւԵՖԱ-ի որոշմամբ պետք է տեղի ունենա Բաքվում, «Արսենալի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ստիպել է դուրս մնալ խաղից՝  հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով», - ասվում է խնդրագրում:

Երկրպագուները պահանջում են  խաղը տեղափոխել Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտ: