Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 24, 24News

default (1)

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  գեղարվեստական ղեկավար և արդեն նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի։

Այդ մասին 24News-ը տեղեկացավ «Դատալեք» դատական տեղեկատվական համակարգից։ Օրբելյանը պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14-ի վարչապետի որոշումն, ինչպես նաև Նազենի Ղարիբյանի 2019թ. մարտի 3-ի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը։