Բասեն գյուղում տղամարդը դանակահարել է քրոջն ու քրոջ որդուն, այնուհետև՝ ինքնասպան եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 24, 24News

դանակահարություն_0 (1)

Այսօր՝ մայիսի 24-ին՝ ժամը 6։25-ի սահմաններում, ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Բասեն գյուղում դանակահարություն է տեղի ունեցել։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը, տեղում իրականացնելով հետախուզական միջոցառումներ, պարզել է հետևյալը։

Նախնական տվյալներով` Բասենի 59-ամյա մի բնակիչ վաղ առավոտյան դանակահարել է հարևանությամբ բնակվող քրոջը, որը տեղում մահացել է, ապա դանակահարել է ննջարանում գտնված քրոջ որդուն։ 25-ամյա երիտասարդը դիմադրել է, ինչի արդյունքում քեռին հեռացել է։ Մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Ոստիկանության ծառայողներն անհապաղ որոնողական միջոցառումներ են ձեռնարկել կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց տան նկուղում հայտնաբերվել է 59-ամյա տղամարդու դին։ Նա ինքնասպանություն է գործել՝ առաստաղից կախվելով։

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։

Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն։

Տեսանյութեր

Live

Լրահոս