Փաշինյանն իրավասություն չուներ Մշակույթի նախարարի պարտականությունները դնել Ն․Ղարիբյանի վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Օրբելյան

Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և արդեն նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում վիճարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը Մշակույթի նախարարի  պարտականությունները Նազենի Ղարիբյանի վրա դնելու որոշումը և որպես դրա հետևանք՝ Ղարիբյանի հրամանը՝ Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Կոնստանտին Օրբելյանի փաստաբան Տիգրան Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ օրենսդրությամբ վարչապետը երեք դեպքում միայն կարող է նախարարի պարտականությունները ժամանակավորապես փոխնախարարի վրա դնելու մասին որոշում կայացնել։ «Երբ նախարարը հիվանդ է, արձակուրդում է, գործուղման մեջ է։ Միայն այս երեք դեպքերում վարչապետն իրավասություն ունի նման որոշում կայացնել»,- նշեց Տիգրան Մարտիրոսյանը։  Ըստ փաստաբանի՝ Սահմանադրությամբ և օրենքներով Մշակույթի նախարարին նշանակելու իրավասությունը տրված է ՀՀ նախագահին։ Բացի այդ՝ նախարարին նշանակելու պահանջներ կան օրենսդրությամբ։ «Օրինակ, քաղաքացիության հարցը․ նախարարը պետք է միայն ՀՀ քաղաքացի լինի, մինչդեռ  տեղեկություններ կան, որ Նազենի Ղարիբյանը երկքաղաքացիություն ունի», - նշեց Օրբելյանի փաստաբանը։

Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանը մայիսի 23-ին դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի։

Տեսանյութեր

Live

Լրահոս