Սուրբ Սարգիս եկեղեցու բակի նստարանից գողություն են արել՝ պատճառելով 150․000 դրամի վնաս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 24, 24News

Սուրբ Սարգիս եկեղեցի

Մայիսի 23-ին, ժամը 15.18-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին մի քաղաքացուհուց ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 15.00-ին, Գալշոյան փողոցում գտնվող «Սուրբ Սարգիս» եկեղեցու բակի նստարանից գողացել են իրենց տոպրակները, որոնց մեջ եղել են պլանշետ, հագուստ և քաղցրավենիք՝ պատճառելով 150.000 դրամի վնաս: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1976 թ. ծնված Դավիթ Մ.-ն, որը նույն օրը, ժամը 20.05-ին, «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն: 
Գողոնը հայտնաբերվել է: 
Նախապատրաստվում են նյութեր: