ԲԴԽ–ն տասնօրյա ժամկետում պետք է նոր նախագահ ընտրի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 24, 24News

բդխ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հրաժարականից հետո ԲԴԽ–ն պետք է նոր նախագահ ընտրի Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում։ Այս մասին ամրագրված է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում։

Նշենք, որ բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից:

Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից:

Գագիկ Հարությունյանը  ԲԴԽ նախագահ է ընտրվել 2018թ. մարտի 5-ին։ Մինչ այդ նա երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։