ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 24, 24News
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հրաժարականից հետո ԲԴԽ–ն պետք է նոր նախագահ ընտրի Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում։ Այս մասին ամրագրված է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում։
Նշենք, որ բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից:
Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից:
Գագիկ Հարությունյանը ԲԴԽ նախագահ է ընտրվել 2018թ. մարտի 5-ին։ Մինչ այդ նա երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։