Ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 89 ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 24, 24News

ՃՈ

Մայիսի 24-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 89 տրանսպորտային միջոց, որոնցից 43-ը մայրաքաղաքում, իսկ 46-ը մարզերում: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

70 մեքենա վարել են անչափահասներ, իսկ մնացածը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար:

Հիշեցնենք, որ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր ուժեղացված ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում չխախտել օրենքը: Ոստիկանությունը հետևողական է:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս