Հայրը հետընթաց կատարելիս մահացու վրաերթի է ենթարկել 2-ամյա որդուն

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 24, 24News

մեքենա

Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 23-ին՝ ժամը 20:30-ի սահմանում, Գյումրիի Լիսինյան փողոցի իր տան բակում «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր որդուն՝ 2-ամյա Արեն Ասատրյանին, որը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն։