Գագիկ Հարությունյանի եղբայրն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից․ նախագահը ստորագրել է

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 24, 24News

նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Արզուման Հարությունյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից: Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը: 

Արզուման Հարությունյանը ԲԴԽ անդամ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է։ Վերջինս իր հրաժարականի դիմումը ներկայացրել է այսօր։