Նախագահ Արմեն Սարգսյանը Տաջիկստանում և Հորդանանում դեսպաններ է նշանակել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 24, 24News

ԲԴԽ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գառնիկ Բադալյանը նշանակվել է Տաջիկստանում ՀՀ դեսպան, Տիգրան Գևորգյանը՝ Հորդանանում ՀՀ դեսպան: Այդ մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքէջը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանին, համատեղության կարգով, նշանակել Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբատ)»,-ասված է հրամանագրի մեջ: 

Նախագահի մյուս հրամանագրով Տիգրան Գևորգյանը նշանակվել է Հորդանանում ՀՀ դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանին, համատեղության կարգով, նշանակել Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս)»,-ասված է նախագահի հրամանագրի մեջ: