Զելենսկին խոստացել Է շարունակել բանակցությունները «նորմանդական» և Մինսկի ձևաչափով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 24, 24News

յ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շահագրգիռ են «նորմանդական ձեւաչափով» սերտ համագործակցության շարունակման հարցում: Նրանք այդ մասին խոսել են մայիսի 24-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է ԳԴՀ-ի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

Մերկելը եւ Զելենսկին նաեւ ընդգծել են «Մինսկի պայմանավորվածությունների ամբողջական իրագործման անհրաժեշտությունը», հավելել Է նա: Նրանք պայմանավորվել են աշխատանքային սերտ շփում պահպանել: Կողմերը նաեւ քննարկել են Ուկրաինայի ներքաղաքական խնդիրները եւ երկրի արեւելքի իրադրությունը, ինչպես նաեւ Կիեւի եւ Բեռլինի երկկողմ համագործակցությունը:

Պաշտոնակալության արարողությունից առաջ Զելենսկին խոստացել Է, որ կշարունակի բանակցությունները «նորմանդական» եւ Մինսկի ձեւաչափով և որ Մինսկի ձեւաչափում հարկավոր Է նորացնել կադրային կազմը եւ կատարել վերաբեռնում: Մայիսի 3-ին այդ պլանները հաստատել Է Զելենսկու խորհրդական Ալեքսանդր Դանիլյուկը: Ընտրություններից առաջ Զելենսկու թիմում նախատեսում Էին «նորմանդական ձեւաչափում» ներգրավել ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային:

Դոնբասի ճգնաժամի կարգավորման համար բանակցությունների «նորմանդական ձեւաչափը» ստեղծվել Է 2014 թվականի ամռանը: Դրանում ընդգրկվել են Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչները: Մինսկի ձեւաչափը ենթադրում Է Ուկրաինայի, Ռուսաստանի, ԵԱՀԿ-ի եւ Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչների բանակցություններ: Դրանք Մինսկում անցկացվում են 2014 թվականի սեպտեմբերից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: