Անթույլատրելի եմ համարում Մխիթարյանի հետ կատարվածը. «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 24, 24News

1

Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Մխիթարյանի հետ պատահածն անթույլատրելի է համարում:

«Անթույլատրելի եմ համարում Մխիթարյանի հետ կատարվածը: Նման բաներ չպետք է տեղի ունենան ֆուտբոլիստների հետ մեր ժամանակներում: Ֆուտբոլն անհնարին է դառնում, երբ քաղաքականությունը խառնվում է սպորտին»,- Վենգերի խոսքերը փոխանցում է The Telegraph-ը: