Արթուր Վանեցյանը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 24, 24News

ս

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր Երևանում հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրի հետ:

Կողմերը քննարկել են երկու երկրների անվտանգության ծառայությունների փոխգործակցության հեռանկարները, տարածաշրջանային ներկա զարգացումները, անդրադարձել անվտանգության ծառայությունների միջև համագործակցության զարգացման, տեղեկատվության և փորձի փոխանակման վերաբերյալ հարցերին:

գ

Վանեցյանը և Գոմելաուրին ընդգծել են հարաբերությունների կայուն զարգացման ու խորացման կարևորությունը: