Ամեն հայաթում կան բուքմեյքերական կետեր, մարդիկ բողոքում են. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության մոտ հանդիպել է բողոքի ակցիա իրականացնող բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցների հետ: Աշխատակիցները վարչապետին դժգոհել են, որ խորհրդարանի կողմից համապատասխան օրենքի ընդունման դեպքում գրասենյակները կփակվեն, ինչի արդյունքում իրենք առանց աշխատանքի կմնան:

Նիկոլ Փաշինյանը բացատրել է, որ դեռևս այն ժամանակ, երբ ինքը պատգամավոր էր, հետո նաև՝ քայլարշավի օրերին, քաղաքացիներն իրեն մշտապես դիմել են՝ բուքմեյքերական կետերը փակելու խնդրանքով:

Նրանք դժգոհել են այն բանից, որ ամեն բակում նման գրասենյակներ կան և մարդիկ ստացած աշխատավարձը տուն չեն հասցնում:

Մանրամասները՝ տեսանյութում