Մայիսի 26-ին Լարսի անցակետը 12 ժամով փակ կլինի

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 24, 24News

Լարս

Վրաստանի Առաջին Հանրապետության օրվա տոնակատարություններով  պայմանավորված` Լարսի անցակետը մայիսի 26-ին՝ ժամը 05:00-ից 17:00-ը, փակ է լինելու բեռնատար ավտոմեքենաների համար: Այդ մասին հայտնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Նախարարությունը կոչ ենք անում բեռնափոխադրումներ իրականացնելիս հաշվի առնել  այս տեղեկատվությունը: