Երրորդ իշխանությունը լկտիաբար սաբոտաժ է անում․ ՀԱԿ անդամը՝ դատական համակարգի մասին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 24, 24News

Արամ

ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը խորհրդարանում պահանջել է հավելյալ մել րոպե մարտի 1-ի զոհերի՝ դահլիճում ներկա հարազատներին հարգանքի տուրք մատուցելու։

Արամ Մանուկյանն անցումային արդարադատության հարցերի մասին լսումների ժամանակ պահանջել է անհապաղ միջոցներ ձեռնարկել տասնյակ դատավորների և դատախազների հանդեպ։

Ըստ Մանուկյանի՝ անցումային արդարադատության հարցը քաղաքական է, քանի որ ուղղված է իշխանափոխության վերջնական ամրագրմանը։

«Երրորդ իշխանությունը լկտիաբար սաբոտաժ է անում»,- ասել է Մանուկյանը՝ առաջարկելով անհապաղ վիրաբուժական միջոցներ ձեռնարկել։

Իրավասու մարմինների գործունեությունը հեշտացնելու համար Մանուկյանը դիմել է ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանին և պատրաստակամություն հայտնել ներկայացնելու դատավորների և դատախազների ցուցակները, որոնց պետք է որքան հնարավոր է շուտ ենթարկել քրեական հետապնդման։