«Սիստեմա» ԲՖԿ-ն առաջարկել է Ռոբերտ Քոչարյանին կրկին ներառել տնօրենների խորհրդի կազմում

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 24, 24News

Քոչարյան

«Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան (ԲՖԿ) հերթական անգամ առաջարկել է Տնօրենների խորհրդի կազմում որպես անկախ տնօրեն ներառել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այդ մասին հայտնում է «Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը»։

Տնօրենների խորհրդի կազմը կհաստատվի հունիսի 29-ին՝ բաժնետերերի տարեկան ամենամյա ժողովում։

Տնօրենների խորհրդի կազմի թեկնածությունների հարցը նախապես քննարկել և երաշխավորել է տնօրենների խորհրդի նշանակումների, պարգևատրումների և կորպորատիվ կառավարման կոմիտեն։

Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի անդամ է 2009 թվականից։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս