Դատական համակարգն ընդդիմանում է բարեփոխումներին․ Լենա Նազարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 24, 24News

Լենա Նազարյան

Հայաստանի դատական համակարգն ընդդիմանում է բարեփոխումներին։ Այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ։

Որպես համոզիչ օրինակ՝ Նազարյանը բերել է դատական համակարգի հետ շփման սեփական օրինակը, երբ ինքը և ներկայիս կրթության ու գիտության նախարարը դատի էին տվել «Երևան» հիմնադրամին։ Առաջին ատյանը որոշում էր կայացրել հօգուտ հայցվորի, երկրորդ ատյանը որոշումը չեղարկել էր, իսկ ավելի ուշ հարուցված քրեական գործն ավարտվել էր հիմնադրամի դեմ որոշմամբ։

«Դատական համակարգն ընդդիմանում է բարեփոխումներին։ Եթե նա չի ցանկանում լինել բարեփոխման գործընթացի ակտիվ մասնակից, ստիպված կլինի լինել բարեփոխումների առարկա»,- ասել է Լենա Նազարյանը։