Թուրքական սերիալում հային դավաճան են ներկայացնում, անունն էլ Կարո. Կարո Փայլան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 24, 24News

Գարո Փայլան.

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը դատապարտել է Թուրքիայի պետական ռադիոհեռուստաընկերության (TRT) նախագահին՝ սերիալներով հային որպես դավաճան ու նենգ ներկայացնելու համար։ Այս մասին հայտնել է Թուրքական T24.com-ը։

Կայքի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը հայտարարել է, որ TRT–ի եթերում երկար ժամանակ հեռարձակվող «Կառավարիչ Աբդուլ Համիդ» սերիալում քաղաքական ուղերձներ են եղել նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի դեմ։ Փայլանը շեշտել է, որ ներկայում էլ սերիալում բացասական հերոսներից մեկը հայ է, ով որպես դավաճան է ներկայացվում։ Կարո Փայլանը տարակուսանք է հայտնել, որ սերիալում որպես դավաճան ներկայացվող հերոսի անունը Կարո է։

Իր խոսքում Կարո Փայլանը պնդել է, որ հարկատուների հաշվին աշխատող TRT–ն պարտավոր է անկողմնակալ եթերներ ապահովել, ինչպես նաեւ զերծ մնալ ազգային փոքրամասնություններին թիրախավորելուց։