Հատուկ տարածքներ են տեղափոխել 116 տրանսպորտային միջոց, որից 71-ը վարել են անչափահասներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 24, 24News

ս

Մայիսի 24-ին, ժամը 17:00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 116 տրանսպորտային միջոց, որոնցից 46-ը մայրաքաղաքում, իսկ 70-ը մարզերում:

71 մեքենա վարել են անչափահասներ, իսկ մնացածը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար:

Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ որևէ պատահար չի արձանագրվել:

Հիշեցնենք, որ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր ուժեղացված ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:

Ոստիկանությունը կոչ է անում չխախտել օրենքը: Ոստիկանությունը հետևողական է: