Ծեծկռտուք, դանակահարություն. երիտասարդը «աջ քունքի ջնջխված, պատռած վերքով» հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 24, 24News

դանակ

Մայիսի 23-ին՝ ժամը 17։50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել «ձախ նախաբազկի աջ վերին երրորդականի, ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք, սալջարդ», «ձախ ծղիկոսկրի կոտրվածք տեղաշարժով» և «գանգուղեղային վնասվածք հարցականով, աջ քունքի ջնջխված, պատռած վերք» ախտորոշումներով 3 երիտասարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել են վթարի հետեւանքով: Այդ մասին հայտնում է ոստիկանությունը։ 

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ երիտասարդները վնասվածքները ստացել են նույն օրը՝ ժամը 16.30-ի սահմանում, Մասիսի Արարատյան փողոցում 1998 թվականին ծնված Արամ Մ.-ի և 1996 թվականին ծնված Արման Մ.-ի հետ ծագած վիճաբանության ժամանակ՝ վերջիններիս կողմից դանակով ու այլ առարկաներով հարվածներ հասցնելու հետևանքով:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

Արամ Մ.-ն և Արման Մ.-ն ներկայացել են ոստիկանության Մասիսի բաժին, տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս