Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը մայիսի 26-ին կարգելվի

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 24, 24News

.

Լարսի անցակետի վրացական հատվածում Վրաստանի անկախությանը նվիրված տոնական միջոցառումներով պայմանավորված, մայիսի 26-ին՝ ժամը 05։00-19։00-ն Վերին Լարսի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգելվի: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, այս մասին նախարարությանը հայտնել են Վրաստանում Հայաստանի դեսպանատնից: