Փաշինյանը ճիշտ է, գործիքակազմը՝ սխալ. Վարդան Այվազյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Անցումային արդարադատության գործիքակազմ կիրառելու անհրաժեշտություն այս պահին Հայաստանում չկա: Այս մասին 24TV-ում ասել է ԵՊՀ սահմանդրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը:

Խոսելով դատական համակարգի բարեփոխումից, և վարչապետի կողմից նշված վիրահատական միջամտությունից, բանախոսը նշեց, որ չի կիսում այս մոտեցումը, համոզմունք հայտնելով, որ հնարավոր է օրենքի տառին համապատասխան իրականացնել բոլոր գործընթացները:

Ինչպես Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու ողջ գործընթացն էր սահմանադրության կետին համահունչ, այնպես էլ պետք է հիմա շարժվել, չխախտելով որևէ սահմանադրական նորմ, նշել է սահմանադրական իրավունքի մասնագետը:

Մանրամասները՝ տեսնայութում: