Հրշեջները մարել են Նոր Նորքում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 24, 24News

Thumbnail

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 24-ին, ժամը 15:53-ին ահազանգ է ստացել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Նորքի 1-ին նրբանցքի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 16:11-ին, մարվել՝ 16:31-ին: Այրվել է առաստաղի գերանը` մասամբ (մոտ 20 սմ հատված):