Հունիսին Արտակ Զեյնալյանը հրաժարական կտա. ինչո՞ւ է զայրացել Փաշինյանը․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 25, 24News

1

«Ժամանակ» թերթը գրում է. «Հունիսին սպասվելիք կառավարության կազմի արմատական փոփոխությունները վերաբերելու են նաև արդարադատության նախարարությանը, նախարար Արտակ Զեյնալյանը ևս հրաժեշտ կտա իր պաշտոնին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին զայրացրել է այն հանգամանքը, որ Զեյնալյանին այդպես էլ չհաջողվեց իր վերահսկողության տակ վերցնել դատարանները:

Ճիշտ է, դատական համակարգը ենթակա չէ արդարադատության նախարարությանը, բայց նախորդ բոլոր իշխանությունների օրոք դատավորները հլու-հնազանդ կատարել են գործադիրից իջեցված հրահանգները, չնայած դա չի եղել ԱՆ գործունեության արգասիքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: