Հրդեհ՝ Կապանում. մասամբ այրվել են տան տանիքի փայտյա կոնստրուկցիաները

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 25, 24News

1

Մայիսի 24-ին` ժամը 21:56-ին, «911» ծառայությանն  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի 35-րդ տանը հարակից տարածքում այրվում է փայտյա էլեկտրական սյուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:18-ին, մարվել է 22:33-ին:

Մասամբ այրվել են տան տանիքի փայտյա կոնստրուկցիաները (մոտ 10 քմ) և հարակից փայտյա էլեկտրական սյունը: