Վենեսուելայում ոստիկանության հետ բախման ժամանակ 29 կալանավոր է զոհվել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 25, 24News

1
The Guardian-ը հայտնում է, որ Վենեսուելայի բանտերից մեկում Փախուստի փորձի ժամանակ բախում է եղել կալանավորների և իրավապահների միջև, որի ժամանակ կալանավորները 3 նռնակ են պայթեցրել, զոհվել է 29 մարդ։ Իրավապահներից մի քանիսը վնասվածքներ են ստացել:

«Այդ ինչպե՞ս ստացվեց, որ ազատազրկվածների և ոստիկանների միջև բախման հետևանքով միայն կալանավորներ են զոհվել: Կամ եթե նրանց մոտ զենք է եղել, ինչպե՞ս են նրանք այն ձեռք բերել»,-ասել է Վենեսուելայի կալանավայրերի մշտադիտարկման կենտրոնի ներկայացուցիչը: