ՀՀ նախագահը Աբդալլահ Երկրորդին շնորհավորել է Հաշիմյան Թագավորության Անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին։

Նախագահն Աբդալլահ Երկրորդին շնորհավորել է Հաշիմյան Թագավորության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Նա համոզմունք է հայտնել, որ հայ-հորդանանյան զարգացող և բարեկամական հարաբերությունները կթևակոխեն նոր շրջափուլ` նպաստելով երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:

Նախագահ Սարգսյանը Աբդալլահ Երկրորդին հաջողություններ, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն է մաղթել:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս