Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից մեկը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

վթար

Երեկ՝ մայիսի 24-ին, հիվանդանոցում մահացել է 66-ամյա Սերժիկ Արզումանյանը, ով Արարատի բժշկականկենտրոն էր տեղափոխվել մայիսի 23-ին Արարատ քաղաքի Երկաթուղային և Սպանդարյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Mercedes-ը վարել է 23-ամյա Թադևոս Նահապետյանը, իսկ Hyundai Azera-ն վարել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 46-ամյա Ջամալուդին Մութաևը։

Վթարի հետևանքով Արարատի հիվանդանոց էին տեղափոխվել վարորդներն ու Թ. Նահապետյանի ուղևոր՝ 19-ամյա Աննա Բալասանյանը և Ջ. Մութաևի ուղևորներ Ս. Արզումայնաը և 64-ամյա Գարիկ Արզումանյանը։