Մեկնարկել է ԱՄՆ նախագահի ամենաերկարատև պետական այցը Ճապոնիա՝ 1992-ից ի վեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 25, 24News

օդ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական պաշտոնական այցով Ճապոնիա է մեկնել: Այցը կտեւի մինչեւ մայիսի 28-ը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ամերիկյան առաջնորդի ինքնաթիռը վայրէջք է կատարել Տոկիոյի Հանեդա օդանավակայանում։

Սա ԱՄՆ նախագահի Ճապոնիա ամենաերկարատեւ պետական այցն է 1992 թվականից ի վեր։ Շաբաթ օրը Թրամփը նախատեսել է հանդիպում բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, մայիսի 26-ին Թրամփը Աբեի հետ գոլֆ կխաղա, իսկ երեկոյան միասին կայցելեն կայսեր գավաթի մրցաշարին։

Ծրագրի հիմնական մասը կսկսվի մայիսի 27-ին։ Այն կներառի երկրի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպումը, ինչպես նաեւ ընդունելություն նոր կայսր Նարուհիտոյի մոտ, որը գահակալել է մայիսի 1-ից։

Եզրափակիչ օրը ԱՄՆ նախագահը կբարձրանա Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի «Կագա» ուղղաթիռակիր նավ, որը գտնվում է Տոկիոյի ծոցի Յոկոսուկա բազայում։ Մոտ ապագայում նախատեսվում է այդ նավը վերափոխել թեթեւ ավիակրի։

Թրամփի այցելության ժամանակ անվտանգության ապահովման համար մոտ 25 հազար ճապոնացի ոստիկան է գործի դրվելու։ Ուժեղացված պահպանության են ենթարկվելու կայսերական պալատը, վարչապետի նստավայրը, Տոկիոյի Հանեդա օդանավակայանը, որտեղ ժամանակավորապես արգելել են օգտագործել աղբամաններ, եւ բոլոր շրջանները, որոնք կապ ունեն ԱՄՆ նախագահի այցի ծրագրի հետ։