Mitsubishi Pajero-ն կողաշրջվել է. 18-ամյա շրջանավարտը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 25, 24News

օդ

Երեկ՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Սևքար գյուղի բնակիչ՝ 33-ամյա Ռոման Մարգարյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի 31 ՕՍ 608 համարանիշի ավտոմեքենայով Աչաջուր գյուղի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ վարորդի համագյուղացի, 18-ամյա Դավիթ Եգանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր Դ. Եգանյանը Աչաջուր գյղուի 12-րդ դասարանի շրջանավարտ է։