Լատվիայում այսօր մեկնարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 25, 24News

օդ

 Լատվիայում շաբաթ առավոտյան՝ 07.00-ին, սկսվել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը. 998 ընտրատեղամաս՝ 954-ը հանրապետության տարածքում, 44-ը՝ արտասահմանում, բաց կլինեն մինչև 20.00-ն։

Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրվա ընթացքում՝ 08.00-ից, 12.00-ից, 16.00-ից և 20.00-ից հետո, տեղեկատվություն կներկայացնի ընտրողների մասնակցության մասին։ Լատվիայում Եվրախորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքները երկրի ԿԸՀ-ն կհայտարարի մայիսի 26-ի լույս 27-ի կեսգիշերին։

Եվրախորհրդարանի ընտրությունները տեղի են ունենում մայիսի 23-26-ը Եվրամիության բոլոր երկրներում, օրերը տարբեր են պետությունների օրենսդրությունների տարբերությունների պատճառով։ Լատվիայից Եվրախորհրդարանում ընտրվելու է ութ պատգամավոր, ԵԽ ընտրություններում երկրից գրանցվել են 16 քաղաքական կուսակցություն և միավորում՝ 246 թեկնածուով։