ՀՀ-ում մամուլն ազատ է․ բանը չի հասնում ամուսնուս քննադատելուն. Աննա Հակոբյանը՝ Xabar 24-ին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 25, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հարցազրույց է տվել ղազախական «Xabar 24» հեռուստաընկերությանը , որում խոսել է լրագրության, Եվրասիական մեդիա ֆորումի մասին։

«Արդեն մոտ 15 տարի է, ինչ Եվրասիական մեդիա ֆորումը բանակցությունների կարևոր հարթակ է: Աշխարհն այսօր անկայուն է, այդ պատճառով երկխոսություն է պետք խնդիրները լուծելու համար: Եթե չլինի բանավեճ, չի լինի նաեւ վստահություն: Մեր ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ այսօր լուրջ կոնֆլիկտներ չկան ԼՂ հակամարտության հարցում: Իմ դերն այստեղ աննշան է, ես միշտ կողմերին փոխզիջման կոչ եմ անելու, որը կբերի լուծման, որ չլինեն ռազմական հակամարտություններ և գործողություններ: Կարեւոր է, որ ես այս ֆորումում կարող եմ ներկայացնել բոլոր այս թեմաները»,- ասել է նա:

Լրագրողը հիշեցրել է՝ Հակոբյանը, լինելով լրագրող, ղեկավարելով լրատվամիջոց, խոստացել էր հետևել երկրում տեղի ունեցող իրադարձություններին, խստորեն քննադատել մտահոգիչ զարգացումները՝ քննադատել նաև ամուսնուն:

«Այո´, ճիշտ է, ես նման կոչ արել եմ: Հավատացե՛ք, Հայաստանում այսօրվա դրությամբ մամուլն ազատ է, քան երբևէ: Հայաստանում, իհարկե, մեծ դեր են խաղում նաեւ սոցկայքերն ու այնտեղ շրջանառվող տեղեկությունները: Մեր օրերի խնդիրներից մեկը ֆեյք լուրերն են, բայց ես չեմ կարծում, որ մենք պետք է խախտենք կայքերի ներկայացուցիչների իրավունքները, որ ինչ-որ ձեւով պայքարենք ֆեյք նորությունների դեմ: Իրականում Հայաստանում լրատվամիջոցներն այսօր այնքան անկախ են, որ բանը չի հասնում ինչ-որ մեկին քննադատելուն, հատկապես իմ ամուսնուն, քանի որ կան այլ սուր սոցիալական հարցեր»,- նշել է Հակոբյանը և կարծիք հայտնել, որ դասական տպագիր լրատվությունը լավագույն ժամանակները չի ապրում, և տպագիր լրատվամիջոցները դառնում են էլեկտրոնային։

Մանրամասները՝ տեսանյութում։