Հայաստան-Արցախ հարաբերություններում սեպ խրող «յան» ազգանունով ուժեր չկան․ Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Միջազգային հանրությունը դատաիրավական համակարգի հարցում մեզ դատելու է արդյունքով։ Պատասխանելով 24News-ի հարցերին՝ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը և ավելացրեց․

«Եթե մեր գործողությունները նպաստեն նրան, որ ունենանք ազատ, արդար ու անկախ դատական համակարգ, բոլորը կծափահարեն, եթե ոչ, միշտ էլ փորձելու են դատափետել։ Բոլոր միջազգային կառույցները իրենց աջակցությունն են հայտնել դատաիրավական բարեփոխումներին՝ մտահոգություն հայտնելով միայն վարչապետի՝ դատարաններ փակելու կոչի առիթով»։

Թևան Պողոսյանը հույս հայտնեց, որ խորհրդարանական լսումների ու քննարկումների միջոցով ճիշտ հայեցակարգ ու գործողությունների պլան կկազմվի հարցի լուծման համար։

Թևան Պողոսյանն անդրադարձավ նաև օրեր առաջ Ազատության հրապարակում ՀՅԴ-ի կողմից հրավիրված հանրահավաքին՝ նշելով, որ կիրառելով դեղին քարտեր ու «լրջացեք» լոզունգը, ՀՅԴ-ն փորձեց կրեատիվ մոտեցում ցուցաբերել։

«Ցանկացած քաղաքական կուսակցություն միայն նախընտրական շրջանում չէ, որ ակտիվանում է։ Այնպես չէ, որ Հայաստանում առաջին անգամ է արտախորհրդարանական որևէ ուժ հավաք անցկացում Հայաստանում։ Ուրախ կլինեմ, որ քաղաքական մշակույթի ձևավորման այս փուլում, իշխանությունները ականջալուր լինեն մյուս ուժերի մտքերին»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։