Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանը լքելու մասին լուրերն անհեթեթություն են․ Վիկտոր Սողոմոնյան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 25, 24News

1

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր եղել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Քանի որ վեց ամիս Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր կալանքի տակ,  հնարավորություն չուներ բուժզննում անցնելու։ Այսօր այցելել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ այդ բացը լրացնելու»,- նշեց Վիկտոր Սողոմոնյանը։

Դիտարկմանը, թե մամուլում հայտնվել են տեղեկություններ, համաձայն որոնց՝ Քոչարյանը ցանկանում է ստանալ համապատասխան բժշկական փաստաթղթեր, որոնք նրան հնարավորություն կտան բուժման պատրվակով լքել Հայաստանը, Վիկտոր Սողոմոնյանը նշեց․ «Դա հերթական անհեթեթությունն է և ոչ մի կապ չունի իրականության հետ։ Քոչարյանը չի պատրաստվում լքել Հայաստանը»,- նշեց Վիկտոր Սողոմոնյանը։ 

Մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը փոխել էր Քոչարյանի խափանման միջոցը` ազատ արձակելով նրան Արցախի գործող և նախկին նախագահների երաշխավորությամբ։