Այս երիտասարդ արուն պիտի սկիզբը դնի իր պես հիասքանչ հովազների նոր պոպուլյացիաների. FPWC

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 25, 24News

օդ

Տեսախցիկները Հայաստանի լեռներում կովկասյան հովազ են ֆիքսել: Այս մասին ասված է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Facebook-ի էջում. «Կրկին ուրբաթ է, եւ կրկին մենք նկարահանել ենք մեր հովազին՝ հայաստանյան լեռներում հանգիստ զբոսնելիս: Այս երիտասարդ, ուժեղ արուն պիտի սկիզբը դնի իր պես հիասքանչ հովազների նոր պոպուլյացիաների»:

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենքներում փոփոխությունների փաթեթին, որի նպատակն է բարձրացնել Կարմիր գրքում գրանցված կրիտիկական վիճակում գտնվող կատվազգիների ընտանիքին պատկանող կովկասյան ընձառյուծի (առաջավորասիական/կովկասյան/պարսկական հովազ, Panthera pardus ciscaucasica/Panthera pardus saxicolor /Panthera pardus transcaucasica) որսի եւ (կամ) ոչնչացման դեպքում պատճառված վնասի սակագինը ներկայումս գործող 3 մլն դրամից՝ դարձնելով 100 մլն դրամ: 

Առաջավորասիական/կովկասյան/պարսկական հովազը (Panthera pardus ciscaucasica կամ Panthera pardus saxicolor կամ Panthera pardus transcaucasica) գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a (i)», իսկ տեսակը` «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D: Արեալը ներառում է Հյուսիսային Կովկասը, Անդրկովկասը, Արեւելյան Թուրքիան, Հարավային Թուրքմենստանը, Իրանը, Աֆղանստանը:

ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալների համաձայն՝ Հայաստանում պոպուլյացիայի առավելագույն մեծ թվաքանակը 10-15 առանձնյակ է: Ներկայիս տարածման տարածքը կազմում է 7497,2 կմ2: Բնակեցման տարածքը կազմում է 2856,8 կմ2: Այն ներառում է մշտական եւ ժամանակավոր բնակեցման տարածքները եւ միջանցքներ: Մշտապես բնակվում է միայն «Խոսրովի անտառ» արգելոցում (207.9 կմ2) եւ գ. Նռնաձորից դեպի հյուսիս (296.9 կմ2) գտնվող տեղամասում գիշատիչը բնակվում է մշտապես: Պոպուլյացիայի նման կառուցվածքի պատճառով այն լիովին կախված է միջանցքների գործառնությունից:

 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս