Սպասվում է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 25, 24News

օդ

Հանրապետության տարածքում մայիսի 25-26-ը՝ շրջանների զգալի մասում, 27-30-ը՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, 24-26-ը առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում մայիսի 25-ին կեսօրից հետո սպասվում է, 26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։ Մայիսի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։