Չարաշահումներ՝ Վանաձորում․ համայնքին պատճառվել է մոտ 16․9 մլն դրամի վնաս

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 25, 24News

Մայիսի 10-ին ոստիկանության Բազումի բաժնում Լոռու մարզի դատախազությունից տեղեկություններ են ստացվել 2014-2017 թթ. ընթացքում Լոռու ճանշինի և «Արգիշտի» 1 ՍՊԸ կողմից Վանաձորի փողոցների ընթացիկ նորոգման աշխատանքների ընթացքում ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Վանաձորի համայնքապետարանի պաշտոնատար անձինք 2016 թ. համայնքային բյուջեից հատկացված միջոցներով փողոցների նորոգման աշխատանքների ընթացքում, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց փաստացի ուսումնասիրության՝ ընդունել և շահագործման են հանձնել Լոռու ճանշինի կողմից անորակ կատարված աշխատանքները՝ համայնքին պատճառելով էական վնաս:

Մանրամասները՝ տեսանյութում: