Երևանում կտրել էին խանութի դռան կողպեքն ու գողություն արել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 25, 24News

1

Մայիսի 24-ին՝ ժամը 05։00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Երևանում ապրող Նարեկ Ս․-ին և Հայկազուն Խ․-ին՝ իր վարած «Հունդայի» ավտոմեքենայով:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 03։15-ին, Նարեկ Ս․-ն և Հայկազուն Խ․-ն տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Սարկավագի փողոցում գտնվող մի խանութի դռան կողպեքը ու գողություն կատարել: 

Նույն օրն առավոտյան տուժողից հաղորդում է ընդունվել։

Գողոնը հայտնաբերվել է:

Նարեկ Ս․-ն և Հայկազուն Խ․-ն ձերբակալվել են։

Նախապատրաստվում են նյութեր: