Վանեցյանը կարմիր գիծ պետք է քաշի հայկական ֆուտբոլի անցյալի և ներկայի միջև․ ՖԻՖԱ-ի մրցավար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Մենք պետք է ունենանք հայկական ֆուտբոլի զարգացման հստակ համակարգ, մեր քայլերի հաջորդականության ժամանակային և ճանապարհային քարտեզով: Խոսելով հայկական ֆուտբոլի ներկա վիճակից այս մասին 24TV-ի եթերում ասել է ՖԻՖԱ-ի մրցավար Արարատ Ճաղարյանը:

Այսօր հայկական ֆուտբոլի ղեկավարության կողմից որպես ֆուտբոլի զարգացման առաջնահերթություն հնչում են տեսակետներ, որ պետք է խթանել մասսայական ֆուտբոլը, նշել է բանախոսը հավելելով, որ բնավ դեմ չլինելով այս մոտեցմանը, անհրաժեշտ է սակայն արձանագրել, որ մասսայական ֆուտբոլի զարգացման համար կոչված են նաև այլ պետական կառույցներ, օրինակ սպորտի նախարարությունը, և այս հանգամանքը հաշվի առնելով ֆուտբոլի ֆեդերացիայի համար սա պետք է լինի ոչ թե առաջնահերթություն, այլ ռազմավարական ծրագրի կետերից մեկը:

ՖԻՖԱ-ի մրցավարը խոսել է նաև սպասվող Եվրո և ՉԼ լիգաների եզրափակիչներից, նշելով հնարավոր հաղթողների անունները:

Մանրամասները՝ տեսանյութում: