Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել խարդախության մեղադրանքով հետախուզվողը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 25, 24News

օդ

Մայիսի 24-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, ժամը 08.40-ին Չարենցավանի 3-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարանից բերման են ենթարկել 1981թ. ծնված, Շիրակի փողոցի բնակիչ Գագիկ Խ-ին, որը մայիսի 8-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: