«Ամեն անգամ, երբ հանդիպում ենք, Դուք հղի եք»․ Պուտինն արգելել է Սիմոնյանին շամպայն խմել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 25, 24News

Պուտին

ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը պետական պարգևների հանձնման արարողության ժամանակ «Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին հանձնել է Ալեքսանդր Նևսկու անվան շքանշան, իսկ միջոցառումից հետո, երբ հյուրերին շամպայն էին հյուրասիում թույլ չի տվել խմել՝ որպես պատճառ նշելով նրա հղիությունը։

«Ձեզ չի կարելի։ Ամեն անգամ, երբ մենք հանդիպում ենք, Դուք հղի եք», - նշել է նախագահը։

Սիմոնյանը նախագահին ասել է, որ կրկին «ոչ հատուկ» է հղիացել։ Այնուհետեւ Պուտինը նշել է, որ «անհայտ է, թե ինչն է ավելի կարեւոր»․ երեխաները, թե շքանշանը։ Սիմոնյանն էլ ի պատասպան ասել է, որ ամենակարեւորը երեխաներին այնպես դաստիարակելն է, որպեսզի նրանք էլ հենց այդ դահլիճում շքանշան ստանան։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս