Հնդկաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել խորհրդարանի ստորին պալատի ցրման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 25, 24News

օդ

Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթհ Քովինդը շաբաթ հրամանագիր է ստորագրել Լոք սաբհիի՝ խորհրդարանի ստորին պալատի ցրման մասին՝ դրա լիազորությունների ժամկետի եւ խորհրդարանական ընտրությունների ավարտի կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մայիսի 24-ին կայացած նիստին Հնդկաստանի կառավարությունը նախագահին խորհուրդ էր տվել անհապաղ ցրել 16-րդ գումարման Լոք սահբուն: Պետության ղեկավարը ընդունել էր կառավարության առաջարկը եւ խորհրդարանը ցրելու մասին հրամանագիր էր ստորագրել», - ասվում է Հնդկաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում:

Սպասվում է, որ նոր՝ 17-րդ Լոք Սահբին կհավաքվի հունիսի սկզբին: